00:00:00

Նախարարի միտքը չի համապատասխանում իմ պատկերացրած որակական չափանիշին

19:38, 27 մայիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գրառմանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Երեկ ՀՀ սփյուռքի նախարարը ՖԲ գրառմամբ հայտնել է, որ որոշել է հեռացնել նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները՝ այն հիմավորմամբ, որ քաղաքացու հետ այդ որակի շփումն անընդունելի է։ Ինչ խոսք, ճանապարհին տեսնելով այդ պաստառները, ինքս էլ բացասական զգացողություն էի ունենում։ Պաստառի ուղերձն ինձ թվում էր «մարդ-հայրենիք» հարաբերություններին պետության անհամաչափ միջամտության դրսևորում։ Ինքս շատ լավ գիտեմ, թե ինչ եմ անում Արցախի համար, և, որ ավելի կարևոր է, ինչ չե՛մ արել ու չեմ անում իմ հայրենիքի Արցախյան հատվածի համար։ Եվ դա իմ ներքին երկխոսության խնդիրն է, պետք չէ ինձ պետության անունից հարցնել (вопрошать): Մի խոսքով, պաստառը մոտիվացնող չէր։ Բայց ՖԲ նույն գրառմամբ նախարարի հայտնած մյուս միտքը, անկեղծ ասած, նույնպես չի համապատասխանում այս լուրջ ու նուրբ հարցով հանրային հաղորդակցության՝ իմ պատկերացրած որակական չափանիշին։ Մասնավորապես, նախարարն արձանագրում է, որ «հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է ամեն բան Արցախի համար՝ անկախ պաստառներից:» Տվյալ համատեքստում այս պնդումն ինձ թվում է չափազանց լոզունգային և անբավարար նրբանկատ։ Չկա՞ն արդյոք «Հայաստան-Սփյուռք-Արցախ» տիրույթում մոտիվացնող ուղերձներ։ Եթե՝ կան, չկա՞ արդյոք հանված պաստառների փոխարեն դրանք տեղադրելու անհրաժեշտություն։ Ես անկեղծորեն կցանկանայի հանված պաստառների տեղում տեսնել նորերը։ Օրինակ՝ կարող եք օգտագործել Նորման Ռոքվելի հանրահայտ “Freedom from fear” նկարի կոնցեպցիան ու կոմպոզիցիան։ Կամ կարող եք նրբանկատորեն կոմունիկացնել այն միտքը, որ Արցախի երեխաներն ունեն որակյալ կրթություն ստանալու նույն իրավունքները, ինչ, օրինակ, Գլենդելի երեխաները։ Վստահ եմ, ունեք ստեղծարար այն ներուժը ճիշտ ուղերձներ ձևակերպելու համար։ Ռուբեն Մելիքյան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր