00:00:00

Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում

22:40, 16 հունվար 2025 Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը հունվարի 24-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Շուրջ 30 ըմբիշներ, մինչև փետրվարի վեցը, մարզիչների անմիջական ղեկավարությամբ, կաշխատեն ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելու ուղղությամբ: Այնուհետև նախապատրաստությունը կշարունակվի մայրաքաղաքի Օլիմպավանում: Ընթացքում միջազգային մրցումների կգործուղվեն համապատասխան ըմբիշներով համալրված  համակազմերը:

Նախ ազատ ոճայինները Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում փետրվարի 26-ից կմասնակցեն միջազգային մրցաշարին, որտեղ հավանաբար պայքարի կելնեն մեր 7-8  մարզիկներ:

Հավաքների և միջազգային մրցաշարերի միջոցով Հայաստանի ներկայացուցիչները նախապատրաստվում են Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31