00:00:00

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մյուս հայրենակիցների «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են. Թաթոյան

21:38, 16 հունվար 2025 Բլոգ


Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այս մասին  գրում  է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:

Ուստի, չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական այդ քարոզչությունը տարածվի մեր հասարակությունում:

Պետք է հիշենք, որ մեր հայրենակիցներն ադրբեջանական  բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են նրանց անմարդկային տանջանքների ենթարկելով և «ամրապնդված» են արհեստական պատմություններով: Այս «դատավարությունները» մեր ազգային ողբերգությունն են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր