Հայաստանը Հնդկաստանից 155 մմ տրամաչափի «Trajan» քարշակային հաուբիցների խմբաքանակ կգնի, հաղորդում է The Economic Times-ը։
Նշվում է, որ 155 մմ տրամաչափի հրետանային այս համակարգը մշակել են Հնդկաստանն ու Ֆրանսիան, իսկ դրա արտադրությամբ զբաղվում է հնդկական Larsen & Toubro կոնցեռնը։
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ զինատեսակը կառաքվի առաջիկա ամիսներին։
Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում։