Հայաստանի չափազանց զգացմունքային բացասական արձագանքը ռուսական հեռուստաեթերում լրագրողի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին «տարակուսանք է առաջացնում», քանի որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը Երևանին քաջ հայտնի է։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անկեղծ ասած, այս արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտությունների մասին է։ Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ մեր պաշտոնական դիրքորոշումը ոչ թե տեսակետ է, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը լավ հայտնի է Երևանին, դրա էությունը մենք բազմիցս հնչեցրել ենք»,-նշեԼ Է նա։