Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր պատվիրակները տեսակցել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատված պահվող բոլոր հայերին։ Նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,-ասաց Զառա Ամատունին։