ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չցանկացավ ասել, թե ինչու են ՀՀ-ում ՌԴ դեսպանին կանչել ԱԳՆ։
«Հիմա հարցազրույց չեմ տալիս, գիտեմ, որ կարող եմ պատասխանել, բայց հրաժարվում եմ։ Այսօր մեկնաբանություն չեմ տալու։ Գիտեմ, որ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենքն»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: