00:00:00

Ինչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում... Գարեգին Բարխուդարյան

13:16, 15 հունվար 2025 Քաղաքականություն

Երբեւէ ձեզ հարցրե՞լ եք, ինչու 6.5 տարի հեղաշրջումից անց դեռ "մերժում են Սերժին"` ընդգծված, "ընդդիմադիր" դիրքերից հանդես եկող կոնկրետ շրջանակ` իրենց տարատեսակ արբանյակներով։ Եթե մի փոքր անաչառ լինենք ու տեսնենք թե ովքեր են եւ ինչում են հիմա էլ մեղադրում Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, կգտնեք հենց իրական նիկոլ բերողներին, 2021 թվականին նիկոլ պահողներին, եւ դեռ 2025-26-ին Նիկոլին վերընտրվելու շանս տվողներին։ Շաա՜ատ հստակ կտեսնեք։
 
Ես իմ խոսքը միշտ ասել եմ, շատերին չէր դուր եկել ժամանակին, բայց ճշմարտությունն ասելը շանտղություն չի, իրական շանտղությունն ու դեռ ավելին նա է, ինչ անում են նրանք` ովքեր իրենց "փռկիչ" ձեւացրեցին ու կործանեցին Արցախն ու հիմա էլ ուզում են նույնն անել Հայաստանի հետ։
Հայ ժողովուրդ, անկախ ձեր վերաբերմունքից առ Սերժ Սարգսյան, խնդրում եմ մեկ րոպե հետ նայեք, ու մտածեք, թե ինչո՞ւ մինչև հիմա դեռ "մերժվում է Սերժ Սարգսյանը":
 
Հայ` Քո միակ, իրական փրկությունը միասնական ու առանց երկմտելու կանգնելն է Սերժ Սարգսյան անուն ազգանունով պետական գործչի թիկունքին հասկացեք ի վերջո։ Տարատեսակ "փորձված ու անփորձ փրկիչներ" այսօրերին ձեզ ու մեզ բոլորիս իրենց փրկչական ծառայություններն են առաջարկում, մի հավատացեք խնդրում եմ, նիկոլին մերժելը չպիտի լինի ավելի մեծ արհավիրք բերելով, դա մեզ վերջնական ու անշրջելի կկործանի։
Խնդրում եմ ձեզ, քանի դեռ վերջնական չի վերացել հայկական պետությունն ու պետականությունը ուշքի եկեք հայեր ջան,
մենք այլևս սխալվելու շանս ու ժամանակ չունենք։
Հավատացեք!!!

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր