Միշտ չի, որ հարկային բեռի ավելացումը բերում ա բյուջեի համահունչ մեծացման։ Այս մասին գրում է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սահակյանը։
«Մեր դեպքում, ժամանակի ու տարածության մեր չափումներում էս տարվանից հարկային բեռի ավելացումը բերելու ա ստվերի աճի։ Դա անխուսափելի ա ու պետությունը դրա դեմ պայքարը ձախողելու ա։ Չձախողելու համար կառավարության նկատմամբ վստահություն ա պետք, որը չկա։
Պարտադիր չի՝ մարդիկ հանցանքի գնան, բավարար ա օգտվել ցանկացած օրենքի մեջ տեղ գտած բացերից, որոնք միշտ էլ լինելու են։ Իսկ դրա հետևանքը լինելու ա, որ երկիրը հետ ա գնալու նախկին ռելսեր՝ էդ ռելսերը սպասարկելու ուժի իսպառ բացակայության պայմաններում»։