ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամյան իր ալիքում ցավակցական գրառում է արել պատգամավոր Մհերր Սահակյանի մահվան կապակցությամբ․
«Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Աստված թող հոգին լուսավորի»։