00:00:00

Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան

15:06, 13 հունվար 2025 Բլոգ

«Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի է ընկել» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև իր հետ կապված դատական գործ է շահել և «ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ»:

«Իրականում, իրավիճակը բոլորովին այլ է։

Անցած շաբաթ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռ՝ կապված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից իմ՝ որպես «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջ դեմ ներկայացված դատական հայցի մասով։ Պահանջը պատվի և արժանապատվության վերականգնումն էր: Սույն դատական պրոցեսը ձգվեց երկու տարուց ավելի:

Չցանկանալով խորանալ իրավաբանական ձևակերպումների մեջ ու ցանկանալով հնարավորինս պարզ բացատրել իրավիճակը՝ ասեմ, որ դատարանը որոշել է, որ ՀՖՖ ղեկավարության հասցեին արված իմ արտահայտությունները չեն որակվում պատիվն ու արժանապատվությունը արատավորող, քանզի չկա հրապարակավ ներողություն խնդրելու պահանջ: Այլ կերպ ասած՝ հայցի հիմնական պահանջի մասով Արմեն Մելիքբեկյանը պարտվել է: Դատարանը նաև չհիմնավորված է համարել Մելիքբեկյանի պահանջների զգալի մասը՝ պետական, հովանավորչական ու միջազգային կազմակերպություններից ստացված գումարների ոչ արդյունավետ ծախսելու մասով, սույն մասերով հերքման պահանջ ևս չկա: Խոսք չկա նաև իմ կողմից արված այն արտահայտությունների մասին, որոնք վերաբերում էին ՀՖՖ կողմից հիմնադրված ԲԿՄԱ ակումբին, որ ՀՖՖ ղեկավարությունը այն դարձրել է բարձրաստիճան անձանց զավակներին ու իրենց շրջապատի մարդկանց բանակից ազատելու միջոց, որտեղ երկու տարի մնալուց հետո հիմնականում նրանք հեռանում են ֆուտբոլից:

Վճռի մեջ չկա նաև հերքման պահանջ ուղղված ինձ այն արտահայտությունների մասին, որոնք վերաբերում են հավաքականին տեղափոխող չարթերային թռիչքներով ոչ ֆուտբոլային մարդկանց տեղափոխելուն։ Թերևս հայցվոր կողմը չի կարողացել հիմնավորել, թե ինչ կապ ունեն կոնկրետ 4 թռիչքներով հավաքականի հետ մեկնած անձիք ազգային թիմի հետ:

Չցանկանալով այս փուլում ամբողջովին մանրամասնել դատական գործը՝ հայտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է ինձ հայցվոր կողմին վճարել 800 հազար դրամ: Հայտնում եմ, որ, անկախ գումարի չափից, այն բողոքարկվելու է և պահանջելու եմ վերադասության կարգով պարտավորեցնել հայցվոր կողմից փոխհատուցում դատական ծախսերի համար ու ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ինչը «հաջողությամբ» քանդում է ՀՖՖ ներկա ղեկավարությունն՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր