Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով տուժած քաղաքացիներին։
«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ:
Հայաստանը բոլոր տուժածների կողքին է՝ ներառյալ մեր կենսունակ հայ համայնքը Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆորնիայում:
Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- X-ի միկրոբլոգում գրել է վարչապետը