00:00:00

Լուան Մյուլլերը՝ 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահ

09:06, 13 հունվար 2025 Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը ճանաչվել է 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը։ Այդ մասին հայտնում է Մյուլլերի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը»։

Մյուլլերը մրցանակին արժանացել է Futsalplanet Awards մրցանակաբաշխությունում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Երևանում անցկացվեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը: Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչմանը: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն իր թիմի՝ «Պալմա Ֆուտզալի» կազմում դարձավ նաև ֆուտզալի Միջմայրցամաքային գավաթի հաղթող:

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30