00:00:00

Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին

17:13, 11 հունվար 2025 Քաղաքականություն

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձը տարածել է Կիլիկիո կաթողիկոսությունը․

 

 «9 Յունուար 2025-ին, Լիբանանի Հանրապետութեան Խորհրդարանը նախագահ ընտրեց լիբանանեան բանակի հրամանատար Ժոզէֆ Աունը:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորական նամակ մը յղեց նորընտիր նախագահին՝ ողջունելով անոր ընտրութիւնը եւ ընդգծելով, որ այս ընտրութեամբ նոր էջ մը կը բացուի Լիբանանի ժամանակակից պատմութեան մէջ: Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ վերջին տարիներու Լիբանանի դիմագրաւած տագնապներէն ետք նախագահ Աունի ընտրութեամբ վերականգնումի ու վերածաղկումի նոր գործընթաց մը պիտի սկսի ընկերութեան կեանքի զանազան մարզերէն ներս:

 

Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը վստահեցուց նախագահը, որ Լիբանանի հայ առաքելական համայնքը կը մնայ անոր կողքին՝ զօրակից ու մասնակից Լիբանանի վերականգնումին նպաստող բոլոր աշխատանքներուն:

 

Հայրապետը նաեւ յայտնեց, որ մօտ ապագային պիտի այցելէ նախագահական պալատ՝ անձնապէս փոխանցելու իր շնորհաւորութիւնները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր