00:00:00

Կինը ծննդաբերել է աղջիկ երեխայի, ջինսե տաբատով նրան փաթաթել և խեղդամահ արել. նոր մանրամասներ երեխային պետքարան նետելու դեպքից

22:50, 03 հունվար 2025 Իրավական

 

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։

Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր