Եթե հետևենք տոնական օրերի պետական ու «փորձագիտական» շրջանակների հռետորաբանությանը, կնկատենք, որ կարմիր թելով անցնում է մի սուտ. ըստ նրանց՝ 2024 թվականին Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, որևէ կորուստ չի կրել։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Բնական է, որ հասարակությանը պետք է փոխանցել դրական ուղերձներ, բայց դրանք չեն կարող հիմնված լինել ստի վրա. չի կարելի խաբել մարդկանց։ Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ։
Հայաստանը Ադրբեջանին է զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձրել իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքները, այլև չի դուրս բերել զորքերը այդ տարածքներից։
Այսպիսով, Հայաստանը կորցրել է ևս մեկ խաղաքարտ՝ այն անվճար զիջելով Ադրբեջանին՝ առանց որևէ փոխհատուցման կամ փոխանակման հնարավորության։
2024 թվականի ամենամեծ կորուստն այս հանգամանքն է։ Այն մեր բանակցային զինանոցում եղած վերջին քարտերից էր և կարող էր ծառայել պետական շահերի սպասարկմանը՝ Ադրբեջանից օկուպացված տարածքների վերադարձը պահանջելու համար։
Սակայն այն միակողմանի զիջվեց՝ ոչ մի բանի դիմաց, իսկ այսօր իշխանական քարոզչությունը ներկայացնում է, թե 2024 թվականը եղել է ամենախաղաղ և «անկորուստ» տարին։
Անգամ այս զիջման դիմաց Ադրբեջանում պահվող մեկ ռազմագերի կամ բանտարկյալ չվերադարձվեց»,-նշել է նա: