00:00:00

Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը

13:38, 03 հունվար 2025 Քաղաքականություն

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ 

 30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

1.Կուսակցության անվանման հարցը,

2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,

 3.Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։

 

                       Որոշվեց

 1. Կուսակցությունը անվանել <<Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն>> (ՄԱՍԿ),

 2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,

 3. Կուսակցության հիմնադիր Համագումարը  հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` <<ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ>> հյուրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում։

Շնորհակալություն»

 

թ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր