ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ:
«Սի՛րելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։
Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը»,- նշել է Քոչարյանը: