00:00:00

Ազգային ժողովում տեղի է ունենում Ալեն Սիմոնյանի և անհետ կnրшծների հարազատների հանդիպումը

16:17, 27 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։ 

 

Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ իրավապահները մի քանի անգամ հորդորել են ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը, սակայն այն դեռևս փակ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր