ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգաամավոր Տիգրան Աբրահամյանը կրկին դիրքեր ու մարտական հենակետեր է այցելել։ Նա գրել է․
«Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է մարտական դիրքեր այցելությամբ ու մեր երկրի կարևորագույն անձանց` զինծառայողներին հարգանք ու լավագույն ցանկություններ հղելով:
Տարին սկսում ենք դիրքերով և ավարտում նույն տեղում:
Այսօր էլ առիթ ունեցանք գործընկերներով մարտական հենակետեր այցելելու և ևս մեկ անգամ հիշեցնելու, որ մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք դիրք պահող, երկիր պահող մարդիկ են:
Բարի ծառայություն մեր զինծառայողներին, խաղաղ ու անվտանգ ծառայություն մեր բանակին»: