00:00:00

Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը

11:55, 27 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։
 
Անդրադարձ է եղել իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ Դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը:
 
Անդրադարձ է եղել երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր