00:00:00

Շմոլ գազի թունավորմամբ հոսպիտալացված ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ 3 երեխաները, փրկվել են

21:03, 20 դեկտեմբեր 2024 Առողջություն

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից երեքը երեխաներ են։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մալաքյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ունեցել են շմոլ գազի թունավորում բենզինային գեներատորի թերայրման հետևանքով առաջացած գազից։

Ոչ մեկի կյանքին այս պահին այլևս վտանգ չի սպառնում, նրանցից չորսը հիվանդանոց են ընդունվել միջին ծանրության ախտանիշներով, և հենց բժիշկների շնորհիվ է, որ նրանք արդեն ապահով ձեռքերում են, մի քանի օր, սակայն, մնալու են բժիշկների հսկողության տակ, գրում է աղբյուրը։ 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր