00:00:00

Ադրբեջանը ՀՀ պատկան մարմիններին առաջարկում է համագործակցել Արցախի նախկին ղեկավարների քրգործերով

15:25, 17 դեկտեմբեր 2024 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների քրեական գործերով։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների քրեական գործերը դատարան տեղափոխելու մասին դատախազության տարածած տեղեկատվության մեջ։

«Ղեկավարվելով սույն քննչական գործի առնչությամբ նշված դրվագներում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու լուրջ պատճառներով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրավիրում է ՀՀ համապատասխան մարմիններին համագործակցել»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր