00:00:00

Կարևորվել է Արցախի պետականության շուրջ համախմբումը

23:13, 11 դեկտեմբեր 2024 Լեռնային Ղարաբաղ

 

 

Դեկտեմբերի 11-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ ԱՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Ներկա էր նաեւ Արցախի թեմի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ղեկավար Մ․Բալայանը։

Հանդիպմանը կարեւորվել է Արցախի պետականության պահպանման անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ անելիքները։ Սրբազանը խոսել է Արցախի թեմի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ծրագրերի, արցախցիների հետ հանդիպումների եւ նրանց հիմնախնդիրների շուրջ, կարեւորել՝ ՀՅԴ կուսակցության հետ համագործակցությունը։

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ողջունել է Արցախի թեմի նախաձեռնությունները, կարեւորել Թեմի՝ Արցախի հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված աշխատանքները։

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային եւ հոգեւոր արժեքների խեղաթյուրման, Առաքելական եկեղեցիների դեմ ծավալվող քարոզչական եւ դիվանագիտական պայքարի, այն՝ այլ համայնքների սեփականությունը դարձնելու փորձերի առնչությամբ եւ կարեւորել Արցախի թեմի դերակատարությունը՝ այդ գործընթացի կանխարգելման ուղղությամբ։

Սրբազանը անհրաժեշտություն է համարել միասնականությունը՝ Արցախի պետականության շուրջ, ինչպես նաեւ կարեւորել համախմբումը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու ու արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի իրացման շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր