00:00:00

Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին

12:08, 28 նոյեմբեր 2024 Տեսանյութեր

Խորհրդակցությունները Գյումրիում շարունակվում են, այս պահին դեռ որոշում չունեմ, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Նրա խոսքով՝ քանի որ օրենքում հստակ գրված չէ, որ նման դեպքերում ժամանակավոր պաշտոնակատար է լինելու, իրենք պատրաստվում էին գնալ արագ արտահերթ ընտրությունների՝ առանց ժամանակավոր պաշտոնակատարի.«Այն պահին, երբ հասկացանք, որ առանց ժամանակավոր պաշտոնակատարի և համայնքապետի չենք կարող գնալ ընտրության, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որոշում կայացվեց, որ պետք է օրենքում փոփոխություն կատարվի և դա հենց եղավ՝ կնշանակվի համայնքապետ, և կգնանք  ընտրության»։

Սարուխանյանը հավելեց, որ օրենքի փոփոխությունն արդեն ընթացքի մեջ է.«Գյումրիում կառավարման ճգնաժամ ունենք, հիմա էլ ձմեռ է, օր օրի խնդիրներն ավելանում են, և օր առաջ քաղաքը պետք է կառավարում ունենա»։

Պատգամավորը հաստատեց, որ այն պահին և մտադիր էին գնալ արտահերթ ընտրությունների, վարչապետը որպես ՔՊ-ի թեկնածու իրեն է առաջարկել.«Երբ իրավական առումներով մենք հասկացանք, որ արտահերթ ընտրությունների արագ չենք կարող գնալ, արդեն վարչապետը դիմեց գյումրեցիներին՝ ասելով, որ իրենք ընտրեն, թե ով պետք է նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար»։

Անդրադառնալով թմրամիջոց օգտագործելու լուրերին՝ Սարուխանյանը նշեց, որ այդ թեմային բավականին երկար անդրադարձել է.

«Իմ հանձնած թեստի տվյալները հրապարակել եմ, ասեմ, որ այդ սուտ տեղեկություններով փորձել են ինձ վարկաբեկել։ Գյումրիում ինձ շատ լավ են ճանաչում, գիտեն նաև, որ նման արատավոր երևույթների դեմ թիվ մեկ  պայքարողն եմ։ Ես էլի եմ հայտարարել, որ պատրաստ եմ հանձնել ցանկացած թեստ։  Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր