00:00:00

Ավշարի նախկին համայնքապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:51, 26 նոյեմբեր 2024 Իրավական

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին:

 

 

 

Դրանք են՝

 

 

 

Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները.

Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը.

Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը:

 

 

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականին սեպտեմբերի 19-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, վատնման և փողերի լվացման փաստերով քննվող քննվող քրեական վարույթի շրջանակում, միջնորդագիր էր հասցեագրել Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանուն՝ Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերն օտարելու վերաբերյալ 2001 թվականի փետրվարի 25-ին, 2005 թվականի օգոստոսի 23-ին, 2007 թվականի փետրվարի 5-ին և 2007 թվականի դեկտեմբերի 27-ին կայացված որոշումներն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:

 

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր