00:00:00

Հայկական պատվիրակ Լեոյի ելույթը մանկական Եւրատեսիլի մրցույթում

22:33, 16 նոյեմբեր 2024 Տեսանյութեր

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Լեոն հրաշալի ելույթ ունեցավ իր «Cosmic friend» երգով։ «Առաջին ալիք»-ը հայտնում է, որ քվեարկությունը կվերսկսի բոլոր ելույթներից հետո։

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:

Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից: Լեոյի սիրելի արտիստներն են Մայքլ Ջեքսոնը, Ֆրենկ Սինատրան, Ջասթին Թիմբերլեյքը և Թեդի Սվիմսը: Երաժշտությունից զատ հետաքրքրված է նաև ֆուտբոլով և ընթերցանությամբ:

«Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել.

«Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը»:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվում է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր