Մեր երեխաների բարեկեցության և զարգացման համար Երևանի յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է լինի ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից, այլև ապահով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Այս միջավայրում նրանք մեծանում են, սովորում, ձեռք բերում ընկերներ, որը նրանց առողջ և երջանիկ մանկության հիմքն է։
Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր առաջնային ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն սիրված ու պաշտպանված կզգա՛՛,-ննշել է նա: