00:00:00

«Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին

11:24, 15 նոյեմբեր 2024 Տեսանյութեր

Միջադեպ եղել է, ինչի համար շատ ցավում, ափսոսում եմ, ԱԺ-ում անդրադառնալով «Երևան» ՋԷԿ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սոնսյանը։

 

 Նա նշեց, որ գործընկերները պետք է կարողանան այնպիսի վարք դրսևորել, որ նմանօրինակ դեպքերը կանխվեն և միջադեպեր տեղի չունենան.«Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, եղել է առավոտյան 8 անց քանիս, դեռ աշխատանքն էլ սկսված չի եղել, որոշակի հրմշտոց է եղել, ծեծկռտուք չի եղել։ Ես նաև տեսանյութերն եմ տեսել։ Ինչ-որ հարցի շուրջ, որը նույնիսկ ՋԷԿ-ին չի վերաբերում, խոսակցություն, հրմշտոց է եղել։ Ընդամենը այդքանը։ Որոշակի գործընթաց կա, մանրամասն կպարզվի»։

 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, «Երևան» ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանն ու ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունին վիճել են, ինչը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով՝ արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ 

Մանրամասները` տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր