00:00:00

Փաշինյանի հրաժարականը պահանջողի եղբայրը նշանակվեց թաղապետ

15:51, 14 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Աջափնյակի թաղապետ է նշանակվել ՔՊ–ական Սերոբ Սարգսյանը։ Առաջին հայացքից ոչինչ չասող անուն ազգանունով այս երիտասարդն իրականում ոչ միայն մոլի ՔՊ–ական է, այլև հասցրել է աչքի ընկնել սկանդալային պահվածքով։ Մասնավորապես Սարգսյանը զոհված զինվորիների ծնողները, երբ  2022 թվականին բողոքի  երթ էին անում նրանց «փնթիներ» էր անվանել։ Այդ ժամանակ նա նույն  վարչական շրջանի փոխթաղապետն էր։ Շարքային ՔՊ–ականին հարիր ոճով նա «կռուտիտ» արեց, թե նման բան չի ասել, և ավելին դատական հայց ներկայացրեց ընդդեմ այդ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի։ Բայց  դատարան եկած ծնողները ցուցմունք տվեցին, որ նման բան ասել է, եւ դատարանը մերժեց նրա հայցը:

Այս ամենից զատ ՔՊ–ական Սերոբ Սարգսյանը նաև Դաշնակցական Գոռ Սարգսյանի եղբայրն է։ Վերջինս էլ պակաս «հայտնի» չէ, ոչ միայն ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի փեսան է, այլև՝ գյումրեցի պապիկների ծեծի գործով անցնող։

Իշխանությունները հերթական «լավագույն» կադրն են գտել և թաղապետ կարգել։ Իրապես դժվար է գտնել մեկ այլ աձի, որի մի եղբայրը Փաշինյանի ու նրա իշխանության հրաժարականն է պահանջում, մյուսը՝ «ատամներով» այդ իշխանությունը պահում և կարիերայի աճ ապահովում։  

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր