00:00:00

ԱԺ «ախռանիկը» ոլորել է լրագրողի ձեռքը. նախարարը տեսել՝ հեռացել է

13:22, 14 նոյեմբեր 2024 Տեսանյութեր

Քիչ առաջ Ազգային ժողովի անվտանության աշխատակիցները «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի ձեռքերը ոլորելով արգելել են հարցազրույց իրականացնել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ:

Լրագրողի խոսքով՝ հանգիստ հարցազրույց է ընթացել, ընթացքում հարցից խուսափելու համար նախարարը շարժվել է միջանցքով, լրագրողը երբ շարունակել է հարցը, անվտանգության աշխատակիցը ընդհատել է հարցազրույցը, ոլորել ձեռքերը, քարշ տալով հեռացրել տարածքից՝ թույլ չտալով հարցազրույցը շարունակել:

Անվտանգության աշխատակիցը պատճառաբանել է, որ նախարարը չի ցանկանում հարցազրույց տալ, մինչդեռ նախարարը չի ասել, որ չի ցանկանում հարվազրույց տալ:

Արդարադատության նախարարը ներկա է եղել բռնությանը, սակայն թողել հեռացել է առանց միջամտելու:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր