00:00:00

Պարզեցված ընթացակարգ՝ ԼՂ-ից տեղահանվածների ավտոմեքենաների գրանցման համար (տեսանյութ)

19:24, 13 նոյեմբեր 2024 Տեսանյութեր

 

 

Կառավարության ընդունած որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց կողմից օգտագործվող, սակայն, մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։

Նոր ընթացակարգի համաձայն՝
– տեղահանված մեր հայրենակիցները կարող են գրանցել մինչև 2017 թ. արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների նկատմամբ սեփականության իրավունքը, նրանցից չի պահանջվի տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ և սեփականության իրավունքի գրանցումը կկատարվի նշված տրանսպորտային միջոցի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող այլ փաստաթղթի հիման վրա։

– Սոցիալական պայմանները հաշվի առնելով` շահառուները կազատվեն նաև փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։
Ընթացակարգը կգործի մինչև 2025 թ. հուլիսի 1-ը դիմելու դեպքում:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հետևյալ կարգավորումներին՝
– Սահմանված ժամկետում հիմքերը ներկայացնելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կկատարվի ներկայացնողի անվամբ։

 Այս դեպքում, չարաշումներից խուսափելու և գործընթացը սոցիալական նպատակին ծառայեցնելու համար, անհրաժեշտ կլինի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող փաստաթղթերը Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանում ներկայացնել նոտարական հաստատումից հետո։

– Մեկ անձը կարող է իր անվամբ գրանցել միայն մեկ տրանսպորտային միջոց։

– Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ-ում գրանցելու պարագայում որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե կնշվի շահառուի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն։

Բացի այդ, գրանցելու պարագայում նախկին հաշվառումը կդադարեցվի, իսկ նախկին հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագիրը կփոխարինվեն նորով։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր