00:00:00

Այսօր «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի տեղադրման օրն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը․ Ստեփանակերտի քաղաքապետ

20:18, 01 նոյեմբեր 2024 Լեռնային Ղարաբաղ

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է։ Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Այս ամսին գրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

 

«Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը... Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին։

Մինչև ե՞րբ...

Ի դեպ, այսօր «Մենք ենք մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշակոթողի տեղադրման օրն է: Այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը»,- գրել է Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր