00:00:00

«Իզմ»-եր ժխտող Նիկոլը երկար տարիներ խարխափումից և դեգերումից հետո, վերջապես, գտավ իրենը՝ «լափիզմը». Արմեն Աշոտյան

16:34, 29 հոկտեմբեր 2024 Իրավական

Փաստորեն, «իզմ»-եր ժխտող Նիկոլը, երկար տարիներ խարխափումից և դեգերոմից հետո գտավ իրեն ամենահարազատ «իզմը»՝ դա «լափիզմն է». հերթական դատավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ պետության իրավունքն ուտելու իրավունքի հետ համեմատելու հայտարարությանը։

«Այսինքն՝ կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա, նշանակում է պետության 8-9 ֆունկցիաներից, ըստ Մասլոույի բուրգի՝ կարիքներից ամենաբազայինը երաշխավորել և վերջ։ Իսկ իրականության մեջ նա խթանում է արտագաղթը, որովհետև եթե պետության ֆունկցիան կերակրելն է, և հայը պետք է մնա Հայաստանում զուտ ուտելու համար, ապա Ամերիկայում ավելի լավ են կերակրում, ՌԴ-ում էլ ավելի լավ կարող է կերակրեն, Ֆրանսիայում ամենլավն են կերակրում։ Նիկոլի արտահայտությունն արտագաղթի խթան է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկած այլընտրանքին՝ Աշոտյանը նշեց. «Եթե ընդդիմությունից այլընտրանք եք ուզում, Նիկոլը առաջարկում է ամորձահատում, ասում է՝ «ձեզ պետք չի, ազգ, այս բաները», ընդդիմությունն ասում է՝ «եկեք չհատենք, կարող է պետք գա»։ Չհատելը ավելի պրոբլեմ է, որովհետև երկար բուժում է պահանջում։ Կտրել շպրտելը հեշտ է»,-ասաց նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր