Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա, գրում է shamshyan-ը։
Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ Մասիսի շտապօգնության կայանից բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Խաչփար գյուղի 22-րդ տուն, որտեղ դռան մոտ՝ ներսի հատվածում, հայտնաբերել են արնաշաղախ տղամարդու մարմին:
Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր:
Տեղում պարզվել է նաև, որ 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կասկածյալ կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: