00:00:00

Մարդիկ ինքնախոստովանություն արեցին՝ հանցագործության բացահայտում, ընդ որում՝ երկու կողմից. Բագրատ Սրբազանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

12:38, 17 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանն ԱԺ-ում է՝ մասնակցելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումներին, որի ընթացքում քննարկվելու է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

 

Լրագրողները Սրբազանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հնարավոր է հանդիպի ՔՊ պատգամավորների հետ։ Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց ցանկությունն է՝ կուզեն՝ կհանդիպի, չեն ուզի՝ չի հանդիպի։

 

«Իրենք պատասխանատվություն են կրում և պետք է քաջ գիտակցեն այդ պատասխանատվության բաժինը»,-ասաց նա։

 

Անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Սրբազանը նշեց, որ դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը։

 

«Մարդիկ ինքնախոստովանություն արեցին՝ հանցագործության բացահայտում, ընդ որում՝ երկու կողմից։ Նորմալ երկրում պետք է հաղորդում ներկայացնեին, վարույթ նախաձեռնեին»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր