00:00:00

Շուրջ 7900 շահառուից ավելի քան 5000 շահառուի նպաստի, կենսաթոշակի վճարումն արդեն իսկ կատարվել է. Արցախի տեղեկատվական շտաբ

14:57, 14 հոկտեմբեր 2024 Լեռնային Ղարաբաղ

2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը շարունակվում է, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

Շուրջ 7900 շահառուից ավելի քան 5000 շահառուի վճարում արդեն իսկ կատարվել է:

 

Մնացած շահառուների վճարման գործընթացը հետաձգվում է բանկային համակարգում նրանց տվյալների նույնականացման պատճառով:

 

«Խնդրում ենք սպասել գործընթացի ավարտին, որի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք հավելյալ տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր