00:00:00

Սարուխանցին ոստիկաներին խաբել է, թե վիրավորվել է բակում ընկնելու հետևանքով, պարզվել է` ազգականն է դանակահարել

23:26, 09 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Հոկտեմբերի 8-ին` ժամը 16.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում ընկնելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 48-ամյա ազգականը:

Սարուխան գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր