00:00:00

Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը․ Արմեն Քոչարյանն ահազանգում է

22:41, 09 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրում է․

«Ավան վարչական շրջանում գտնվող այս փողոցի նորոգման աշխատանքները բառացի մի քանի օր առաջ են ավարտել։ Ի դեպ, ի տարբերություն Երևանի անբարեկարգ շատ այլ փողոցների՝ այս մեկը խիստ վերանորոգման կարիք չուներ։ Բայց ասեք-կանենքները, բյուջեի փողերը քամուն տալու ծրագրի շրջանակներում, Թամրուչի փողոցի ողջ երկայնքով միջին նորոգման և հեղեղատարերի ու դիտահորերի բարձրացման աշխատանքներ կատարեցին։ 

 

Ու ընդամենը մի քանի օր անց հեղեղատարի կափարիչն արդեն դուրս է ցցվել՝ վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծելով։               

Ահա սա՛ է ընդամենը օրեր առաջ նորոգված փողոցի պատկերը, ավելի ճիշտ՝ քաղաքային իշխանության պատկերը, որի ապաշնորհությունը ցցուն է այնպես, ինչպես որ ցցվել է այս հեղեղատարի կափարիչը։            

Հ․Գ․ Մինչ Թամրուչի փողոցը նորոգելը, հարակից թիվ 177  դպրոցի հատվածում երկու կողմից արհեստական խոչընդոտներ, ժողովրդի լեզվով ասած՝ «պառկած ոստիկաններ» կային տեղադրված, որոնք, սակայն, ասֆալտապատելուց հետո հանվեցին, իսկ նորերն այդպես էլ չեն դրվել՝ այդպիսով վտանգելով փողոցն անցնող աշակերտների կյանքը»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր