Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները:
Հայտնում են Երևանի մետրոպոլիտենից․
«Սա բացառիկ իրադարձություն է, քանի որ Երևանի մետրոպոլիտենի շահագործման պահից ի վեր, շարժասանդուղքների փոխարինում չի իրականացվել: Տասնամյակների ընթացքում հնացած սարքավորումները այլևս չեն համապատասխանում ժամանակակից չափորոշիչների, և դրանք փոխարինելը դարձել է անհրաժեշտություն։
Նոր շարժասանդուղքները հագեցած են նորագույն համակարգերով, որոնք ապահովում են ավելի արդյունավետ, հուսալի և անվտանգ աշխատանք, ինչպես նաև էներգախնայող են:
Նոր տեխնոլոգիաները ներառում են անվտանգության էլեկտրոնային ժամանակակից համակարգեր, որոնք թույլ են տալիս իրականացնել մշտական վերահսկում և արագ արձագանքում վտանգի դեպքում:
Փոխարինման աշխատանքների ամբողջ ընթացքում Գործարանային կայարանը շարունակելու է ուղևորափոխադրումը»։