00:00:00

Իսակովի պողոտայի «Դոմուս» կահույքի սրահում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. Տեսչական մարմին

16:52, 07 հոկտեմբեր 2024 Հասարակություն

«Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. այս մասին հայտնել է ՔՏՀԱ տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

«Ի պատասխան Ձեր հարցերի՝ կապված Իսակովի 29/1-ում գործող «Դոմուս» կահույքի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի հետ, տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։

Հավելեմ, որ տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում  նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր