00:00:00

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

22:33, 04 հոկտեմբեր 2024 Հասարակություն

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Երևանի Ս. Բաղդասարյան փողոց -Ա. Հարությունյան փողոց խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փողոց - Է. Իսաբեկյան փողոց խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փողոց - Ա. Նալբանդյան փողոց խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փողոց - Ա. Ուրարտուի փողոց խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները: Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից:

 

«Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր