00:00:00

Վիրտուալ այց՝ Փարիզից՝ Հայաստան

21:58, 03 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը:

Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան:

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր