Հայտնաբերվել է տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված պոլիէթիլենային 4 տոպրակ, ադամանդների համար նախատեսված հավաստագրեր և սերտիֆիկատի էլեկտրոնային կրիչ, 6 հատ հաշիվ-ապրանքագիր, ադամանդե քարերի 16 գնապիտակ, ռոդիումի խտանյութի սրվակ, ոսկերչության մեջ կիրառվող գործիքներ:
Քաղաքացին փորձել է ներմուծել նաև զմրուխտանման, ամետիստանման, ցիտրինանման մարգարտանման և սաֆիրանման քարեր: Նրա տաբատի գրպանում եղել է 21 կտոր դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր` թևնոցներ, վզնոց և մատանի