00:00:00

Էսկալացիայի վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել. ԱԳ փոխնախարար

12:31, 03 հոկտեմբեր 2024 Տեսանյութեր

Էսկալացիայի վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

 

Հարցին՝ պայմանագիրը երաշխիք տալո՞ւ է, որ պատերազմ չի լինի՝ նա ասաց, թե հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունը Հարավային Կովկասում։

 

ԱԳ փոխնախարարը վստահեցրեց, որ հումանիտար բոլոր խնդիրները, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցը իրենց ուշադրության կենտրոնում են ու մշտապես բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնում են այդ մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր