Մենք ուղիղ եթերում հարցազրույց չենք ուզել, մենք ուղիղ եթերով ուղերձ ենք ուզում անել: Այս մասին հայտնել է Բագրատ Սրբազանն՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերության հայտարարության:
Նշենք, որ այս պահին շարժման մասնակիցները քայլերթով շարժվում են դեպի Հանրային հեռուստաընկերություն, որտեղ ոստիկանության ուժերը արդեն փակել են մուտքերը, կազմել պատ և փակել դեպի հեռուստաընկերություն եկող ճանապարհը: