00:00:00

Իզուր մոտեցաք ամբիոնին, ես ձեզ հարց չէի ուղղել. եթե ձեզ հարց չեն տալիս` մի պատասխանեք. Աղվան Վարդանյանը` Նիկոլ Փաշինյանին

17:40, 02 հոկտեմբեր 2024 Տեսանյութեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հերթական անգամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ժամանակին հնչեցրած իր խոսքերը:

«Ո՞ր խոսքիդ հավատա ՀՀ քաղաքացին»,- դիմելով Փաշինյանին` ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց` ինքը Նիկոլ Փաշինյանին հարց չունի, բայց ուզում է, որ իր հարցին, թեկուզ մտքում, պատասխանեն ՀՀ քաղաքացիները, զոհերի հարազատները` «հազարավոր զոհերի կյանքի վրա այսպես մանիպուլյացիա անողին ի՞նչ անուն կտաք»:

Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին, ասաց, թե Աղվան Վարդանյանի հարցերի պատասխանները կարող էին լսել կառավարություն-ԱԺ նախորդ հարցուպատասխանի ժամանակ:

«Իզուր մոտեցաք ամբիոնին, ես ձեզ հարց չէի ուղղել: Եթե ձեզ հարց չեն տալիս` մի պատասխանեք»,- նշեց Վարդանյանը:

«Եթե հարց չունեք` մի արձագանքեք, ինչո՞ւ եք արձագանքում: Կոմպլեքսավորվո՞ւմ եք ինձ հարց տալուց»,- ի պատասխան` ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր