Երգչուհի, վերջին տարիներին նաև բիզնես գործունեություն ծավալող Անահիտ Սիմոնյանը վաճառել է ՀՀ-ում բոլոր բիզնեսները և մշտական բնակության մեկնել ԱՄՆ:
Այս մասին երգչուհին հայտնել է իր հետևորդներին:
«Այո՛, մենք Միացյալ Նահանգներում ենք, այո՛, ես վաճառել եմ ՀՀ-ում իմ բոլոր բիզնեսները և ես ընդհանրապես չեմ փոշմանում: Արմանն այստեղ արդեն հաճախում է հայկական դպրոց, ընկերներ ունի, հարմարվել ենք:
Իսկ եթե ավելի լուրջ, ես սիրում եմ մշտապես շարժման մեջ լինել: Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ կետում հասկանում ես, որ դու քո առավելագույնն արել ես ու այդտեղ էլ չես կարող բան անել, պետք է ընդլայնվես: Այս պահին ԱՄՆ-ն այդ հնարավորությունը տալիս է: Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի տերը: Այս պահին իմ ու երեխայի «նավի նավապետը» ես եմ»,-ասում է Անահիտը: