00:00:00

Նիկոլ Աղբալյանի թիվ 19 դպրոցում երեխաներին տարհանել են. աշակերտներից մեկը բալոնչիկից գազ է բաց թողել

11:25, 01 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում բալոնչիկից հազ առաջացնող հատուկ նյութ է բաց թողել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երեխաներին տարհանել են՝ ասելով, որ գազի պայթյունի վտանգ կա:

Այս պահին դպրոց է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ: 

Ահազանգով դպրոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Կայքի տեղեկություններով՝ բարեբախտաբար երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր