00:00:00

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «ՎԱԶ 2106»-ը հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին․ արջը վնասվածքներ է ստացել

23:24, 30 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Գետափի վարչական տարածքում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված արջին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով արջը վնասվածքներ է ստացել ու այս պահին էլ չի կարողանում տեղաշարժվել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Նարեկ Շաղոյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չաթոյանն ու Արթուր Վարդանյանը սահմանազատել են տարածքը և իրականացնում են հերթապահություն։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Դեպքի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր